Երգչուհի Սիան ամուսնալուծվում է

Երրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո երգչուհի Սիան որոշել է բաժանվել ամուսնուց՝ Դեն Բերնարդից 26 ամիս ամուսնությունից հետո։ Այս մասին գրում է TMZ-ը։

Նախօրեին երգչուհին փաստաթղթեր է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության գործընթաց սկսելու համար: Հրատարակության համաձայն՝ նա իր հայտարարության մեջ որպես ամուսնուց բաժանվելու օր նշել է մարտի 18-ը։ Բաժանման պատճառը «անհաշտելի տարաձայնություններն էին»։

Սիան և Դենը 11 ամսական երեխա ունեն, և հենց ամուսնալուծության փաստաթղթերի շնորհիվ է պարզ դարձել աղջկա անունը՝ Somersault-Wonder։ Հատկանշական է, որ աստղը օրինական և ֆիզիկական խնամակալություն է խնդրում միայն իր կողմից։

Երգչուհին նաև միջնորդել է դատարանին զրկել նախկին ամուսնուն ալիմենտ նշանակելու իրավունքից։ Դեռևս տեղեկություններ չկան, թե արդյոք ամուսնական պայմանագիր է կնքվել։

Հիշեցնենք, որ Սիան և Դեն Բերնարդն ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերին, սա Սիայի երկրորդ ամուսնությունն էր։ Նա նախկինում ամուսնացած է եղել Էրիկ Լանգի հետ, զույգը բաժանվել է 2016 թվականին՝ ընդամենը երկու տարվա ամուսնությունից հետո: