Մագնուս Կառլսենը հայր կդառնա

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը առաջին անգամ հայր կդառնա։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամ սոցիալական ցանցում։

«Իմ գեղեցիկ հղի կինը», – կնոջ լուսանկարը մակագրել է Կառլսենը։ Շնորհավորում ենք զույգին։

Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը և Էլլա Վիկտորիան ամուսնացել են հունվարի սկզբին։ Լրատվամիջոցները նրանց հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնել են 2024 թվականի փետրվարին։ Պետք է նշել, որ գրոսմայստերի կինը խուսափում է սոցիալական ցանցերից և գրեթե երբեք հարցազրույցներ չի տալիս։