Հունիս 1-ին երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին՝ Կարենը, նշել է ծննդյան 16-ամյակը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը: Գրում է Tert.am-ը:
«Շնորհավոր ծնունդդ, իմ Կարեն։ Թող Հունիսի 1-ը քո և աշխարհի բոլոր մանուկների երջանիկ ու խաղաղ ապագայի զարթոնքը դառնա»,- գրել է Լիլիթ Կարապետյանը:
Երգչուհին իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է նաև մտերիմների շնորհավորանքներով:





