Կոնչիտա Վյուրստի նոր ծրագրում տղամարդիկ փոխում են իրենց ոճը և սեռը

Prosieben հեռուստատեսության եթերում շուտով կլինի նախադեպը չունեցող Quenn of Drags հեռուստածրագիրը, որրտեղ տրանսգենդեր տղամարդիկ հնարավորություն կունենան պլաստիկ վիրաբուժությամբ փոխել իրենց սեռը և պրոֆեսիոնալ ոճաբանների շնորհիվ դառնալ գեղեցիկ ու ոճային կին:
Մասնակիցները ցանկության դեպքում կարող են հրաժարվել սեռափոխության վիրահատությունից՝ դառնալով կին միայն արտաքնապես, սակայն հաղորդման նպատակը տրանսգենդեր տղամարդկանց լիարժեք կին դաձնելն է:

Ինքը՝ Կոնչիտան, դեռ չի դիմել սեռը փոխելու վիրահատության, սակայն հավատացնում է, որ տրանսգենդեր տղամարդկանց համար իրական դժբախտություն է ապրել տղամարդու մարմնում:
Կոնչիտայի հետ միասին հեռուստածրագիրը վարելու են Հայդի Քլումն ու նրա ամուսինը՝ Բեն Կաուլիտցը:
Չնայած որ սկանդալային հեռուստածրագրին սպասում են միլիոնավոր հեռուստադիտողներ, այն արդեն հասցրել է քննադատությունների պատճառ դառնալ:

Հեռուստաընկերությունն օրական ստանում է հարյուրավոր նամակներ հանդիսատեսից, ովքեր խնդրում են չհեռարձակել նման հաղորդում, որը կարող է խեղաթյուրել մանկական հոգեբանությունը:
Նամակները, սակայն, արժանացել են քամահրանքի, որովհետև գերմանական հեռուստաալիքը համապատասխան իր երկրի օրենսդրության՝ տոլերանտ է վերաբերվում  ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ ունեցող մարդկանց: