Հրապարակվել է տարվա լավագույն սերիալների ցանկը

Vulture պորտալի կինոքննադատները կազմել են լավագույն սերիալների վարկանիշը, որոնք հասցրել են թողարկվել 2019 թվականի սկզբից: Ցուցակում տեղ է գտել 36 հեռուստաշոու։

Մասնավորապես, ցուցակում նշվել են HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ», «Էյֆորիա» սերիալները, «Բանականության որսորդների» երկրորդ եթերաշրջանը և «Իսկական դետեկտիվի» երրորդ մասը, ինչպես նաև Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նևերլանդը» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ երգչին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

FX ալիքից ցուցակում հայտնվել են խորեոգրաֆ Բոբ Ֆոսիի և պարուհի Գվեն Վերդոնի մասին «Ֆոսի/Վերդոն» պատմական դրաման, որոնք 1950-կան թվականներին ստեղծագործական տանդեմ էին ձևավորել Նյու Յորքում, և «Ինչով ենք մենք զբաղված ստվերում» կատակերգությունը:

Netflix ծառայությունը ցուցակ է մտել այնպիսի սերիալներով, ինչպիսիք են՝ «Անհավանականը», «Մատրյոշկայի կյանքը», «OA» միստիկական նախագծով, որը հիմնված է «Երբ նրանք մեզ կտեսնեն» դրամայի իրական իրադարձությունների վրա, «Մուգ բյուրեղ. դիմադրության դարաշրջան» անիմացիոն մուլտսերիալով և «Շատ տարօրինակ գործերի» երրորդ եթերաշրջանով:

Նաև ցուցակում նշվել են Amazon-ի «Անպիտանը» և «Չեղարկում» շոուները, «ՓԵՆ15» կատակերգությունը, ինչպես նաև «Խելառ նախկինի» չորրորդ եթերաշրջանը: