Ջեյսոն Մոմոայի որդին կնկարահանվի «Դյուն 3»-ում

Ջեյսոն Մոմոայի 16-ամյա որդին՝ Նակոա-Վուլֆը, դեր է ստացել «Դյուն» նոր ֆիլմում: Deadline-ը հաղորդում է, որ նա կմարմնավորի երկվորյակներից մեկին։

Նակոա-Վուլֆը մեծ էկրանին իր դեբյուտը կկատարի որպես Լետո II, իսկ նրա էկրանային քրոջ՝ Գանիմայի դերը կմարմնավորի Այդա Բրուքը: Նրա հայրը նույնպես կվերադառնա ֆրանշիզա՝ որպես Դունկան Այդահո։

Քանի որ ամբողջ սերիալը համանուն սագայի էկրանավորումն է, սյուժեն հիմնված է Ֆրենկ Հերբերտի «Դյուն Մեսիա» գրքի վրա: Հաջորդ ֆիլմում կներկայացվի ժամանակի ցատկ, և պատմությունը կծավալվի Փոլ Ատրեյդեսի գահ բարձրանալուց 12 տարի անց: Նոր կայսեր դեմ դավադրություն է հասունանում: Հերոսին սպանելու համար թշնամիները ստեղծում են նրա խորհրդատու և ընկեր Դունկան Այդահոյի կլոնը, որը մահացել էր առաջին մասում: