Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Մոսկվայի «Բարձրագույն բեմարվեստի դպրոցը»։ Դերասանն այդ մասին հայտնել է սոցիալական ցանցի իր էջերում։ Գրում է Fast News.am-ը։

«Խաղն ավարտվեց… Շնորհակալություն բոլոր վարպետներին և ուսուցիչներին մեզանից յուրաքանչյուրի ստեղծագործական գործընթացում անգնահատելի ներդրման համար: Շնորհակալություն լավագույն թատերական դպրոցին»,- գրել է Մկոն։

Բարձրագույն բեմարվեստի դպրոցը («Высшая школа сценических искусств») հիմնադրվել է 2012–2013 թվականներին Մոսկվայում՝ անվանի դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ռայկինի նախաձեռնությամբ։ Ոչ պետական բուհ է, սակայն ունի բարձր վարկանիշ ու համբավ՝ որպես նորարարական և ժամանակակից թատերական կրթական հաստատություն։ Բուհն առաջարկում է հետևյալ մասնագիտությունները՝ դերասանական արվեստ (դրամա, մյուզիքլ, տիկնիկային թատրոն), ռեժիսուրա, թատերագիտություն, բեմի ձևավորում և տեխնոլոգիա։ Ուսուցումն իրականացվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ձևաչափերով։