Պապարացիները Բեզոսին և կնոջը լուսանկարել են ԴիԿապրիոյի և ընկերուհու հետ Իսպանիայում հանգստանալիս (լուսանկարներ)

Պապարացիները միլիարդատեր Ջեֆ Բեզոսին և կնոջը՝ Լորեն Սանչեսին, լուսանկարել են հոլիվուդյան աստղ Լեոնարդո ԴիԿապրիոյի և ընկերուհու՝ մոդել Վիտորիա Չերետիի հետ Իսպանիայում՝ Իբիցա կղզում, հանգստանալիս:

Նրանք ափ են իջել Բեզոսին պատկանող 485 մլն դոլար արժողությամբ սուպերզբոսանավից: Աստղային խմբակն ափ իջնելուց հետո գնացել է ճաշելու Amalur Ibiza իտալական ռեստորանում, գրում է Daily Mail-ը: