Աղջիկը ներխուժել էր առյուծի վանդակ, որպեսզի զարմացնի ինստագրամյան հետևորդներին (տեսանյութ)

Նյույորքյան կենդանաբանական այգիներից մեկում արտակարգ պատահար է գրանցվել. հաճախորդներից մեկը որոշել է ներխուժել առյուծների վանդակ, որպեսզի զվարճալի ու հետաքրքիր տեսանյութ նկարահանի և ներկայացնի իր ինստագրամյան հետևորդներին:
Բլոգերը կարողացել է շեղել կենդանաբանական այգու անվտանգության աշխատակցին և աննկատ մտել է առյուծների մոտ: Տեսնելով, որ առյուծն իրեն չի նկատում՝ աղջիկը սկսել է բղավելով կանչել կենդանուն: Բարեբախտաբար, առյուծը բավականին հանգիստ ու անտարբեր է եղել նրա նկատմամբ, իսկ աշխատակիցները հասցրել են դուրս հանել խենթ բլոգերին:
Կենդանաբանական այգին դատական հայցով ներկայացել է դատարան՝ մեղադրելով աղջկան կենդանու կյանքը վտանգի ենթարկելու մեջ. չէ՞ որ վտանգի դեպքում աշխատակցիները պետք է սպանեին խեղճ կենդանուն, որպեսզի վերջինս չհարձակվեր աղջկա վրա:
Աղջկա այս արարքը քննադատել են նաև նրա ինստագրամյան հետևորդները՝ մեկնաբանությոնների բաժինը հեղեղելով վիրավորական խոսքերով ու մեղադրանքներով:
Լրագրողների հետ զրույցում բլոգերը խոստովանել է, որ այլ արձագանքի էր սպասում, բայց նրա սպասելիքները չարդարացան: