Նոր լուսանկարներ Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի հարսանյաց շքեղ արարողությունից

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնացել են:
Սկզբնական շրջանում իրենց հարաբերությունները գաղտնի պահող զույգը վերջին շրջանում սկսել է բավականին հաճախ համատեղ լուսանկարներ հրապարակել և սիրո խոստովանություն անել իրար:
Նշենք, որ նրանք միասին են արդեն մի քանի տարի։ Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2017 թվականին:
Դերասաններն իրենց ինստագրամյան էջերում հրապարակել են հարսանեկան լուսանկարներ, որոնք արժանացել են երկրպագուների ջերմ խոսքերին ու մաղթանքներին: