Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի թեմատիկայով նոր երգը

Cascade Pictures-ը և Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել են «Գողություն հայկական ձևով» ֆիլմի նոր երգը, որն արդեն հասանելի է Յութուբում: Գրում է Tert.am-ը:

«I’m Bob, I do the Armenian job» տեսահոլովակը, որը ներկայացված է ֆիլմի թեմատիկայով, լսարանին գրավել է ուրախ և ռիթմիկ երաժշտությամբ։

Նշենք, որ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Լևոնյանը, Միլենա Ղազարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Լուպեն, Ռոմելա Սարգսյանը, Միսակ Ոսկանյանը և այլք: Ֆիլմի սյուժեն հագեցած է անակնկալներով և անսպասելի շրջադարձերով։