Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Ալբերտը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին ավելի քան 80 հայտ է ներկայացվել:
«Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով»,- ասված է հաղորդագրությունում։
Ժյուրիի կազմում են եղել «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։
Ալբերտը, որը հայտնի դարձավ այս տարվա սեպտեմբերին Ֆրանսիայի «Մանկական ձայն» մրցույթի ժամանակ «Դլե յաման»-ի կատարմամբ, երգի աշխարհում իր առաջին քայլերն արել է 6 տարեկանում։ 2018-ից նա` որպես հավատարիմ երկրպագու, հետևում է «Եվրատեսիլին» , իսկ վերջին 3 տարիներին եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական «Եվրատեսիլին»։ Նա հայտնի է
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։















