Դերասան Հայկ Հովհաննիսյանը «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո բեմում անսպասելի ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանին։ Հայտնում է Tert.am-ը:
Նա Անահիտին հրավիրել է բեմ, ապա հարցրել․«Երկու հարց ունեմ․ ներկայացումը հավանեցի՞ր, իսկ կամուսնանա՞ս ինձ հետ»,- ավելացրել է նա։
Դերասանուհին ընդունել է առաջարկը, Հայկը հանդիսատեսի աչքի առաջ ամուսնական մատանին դրել է Անահիտի մատին։


















