Դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանն ու երգիչ Գևորգ Մկրտչյանը նոր ֆոտոշարք են հրապարակել Ինստագրամում ու անկեղծացել, որ Arm Games-ը բավական բարդ ու հետաքրքիր փուլ էր իրենց կյանքում: Գրում է Tert.am-ը:
«Կյանքում հավանաբար ամենաբարդ երևույթներից մեկը զգացողությունների ու զգացմունքների մասին խոսելն է: Ավարտվեց Arm Games-ը…
Կյանքն ինձ սովորեցրել է, որ չկան ուղղակի խաղեր ու ցանկացած փուլում դու չունես այլ տարբերակ քան ոչ թե պարզապես լինել, այլ լինել ուժեղ, զորեղ՝ անվանեք ինչպես հարկ կհամարեք: Չկա այլ տարբերակ, որովհետև ինչպես կյանքում, այնպես էլ խաղում կան մարդիկ ովքեր քեզ հավատում են ու ում դու ես հավատում:
Հայտնվելով էքստրեմալ հակառակորդ թիմերի միջև, նպատակը պարզ էր՝ մեզնից մեկը պետք է հասներ վերջնակետին։ Եվ մենք դա արեցինք, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ հաղթանակին արժանացավ մեր ուժեղագույն Հռիփսիմե Խուրշուդյանը»,- գրել է Քրիստինե Հովհաննիսյանը:





















