Եվա Զոհրաբյանը 30-ամյակը նշել է Բարսելոնայում

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը 30-ամյակը տոնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Հոբելյարը խոստովանել է՝ չի զգում տարիքը, և կարծում է՝ թվերը պարզապես թվեր են: Գրում է BRAVO.am-ը:

«2025-ն իմ կյանքում շնորհակալության տարի է եղել։ Շնորհակալ եմ Տիրոջն այս ամբողջ ճանապարհի, յուրաքանչյուր փորձության ու օրհնության համար։

Շնորհակալ եմ իմ հրեշտակի համար, որ այս տարի մտավ մեր կյանք՝ որպես նոր սեր, նոր հույս, նոր շունչ, նոր մոլորակ։ 3-ն իմ սիրած թիվն է, և հենց 3 + 0 = 30-ն իմ այս նոր շրջանի խորհրդանիշն է։ Շնորհակալ եմ կյանքին ամեն ինչի համար»,- գրել է նա և պարային տեսանյութով կիսվել։

Եվան նշել է, որ իր տարեդարձի օրը ներքին խաղաղության, սիրո ու շնորհակալության օր է։ Այդ իսկ պատճառով սիրում է այն, նաև իրեն շրջապատող մարդկանց ու հենց ինքն իրեն, ինչպիսին որ կա։