Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան ամուսնանում է պարող Իլդար Գայնուտդինովի հետ։ Մարզուհին ուրախալի լուրով կիսվել է Ինստագրամ սոցիալական ցանցում։
Եվգենիա Մեդվեդևան հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ ֆիքսելով ռոմանտիկ պահը։ Հայտնի զույգը հաստատել է իրենց հարաբերությունները միայն հուլիսի սկզբին, իսկ հինգ ամիս անց որոշել է ամուսնանալ։
Հիշեցնենք, որ Եվգենիա Մեդվեդևան և Իլդար Գայնուտդինովը մասնակցել են «Աստղային պարեր» շոուին, որտեղ նրանք պարել են որպես զույգ։ Գեղասահորդուհին տևական ժամանակ լռել է իրենց հարաբերությունների մասին։ Հուլիսին հայտնի զույգը երկրպագուների հետ կիսվել է արձակուրդից լուսանկարներով։
















