«Կատարվեց իմ 16 տարվա երազանքը». Մաշա Մնջոյանը Երևանում բնակարան է գնել

Երգչուհի Մաշա Մնջոյանը 2009 թվականին Գյումրիից տեղափոխվել է մայրաքաղաք ու այստեղ մի քանի հասցե փոխել: Այսօր արդեն նա բնակարան ունի Երևանում: Գրում է Bravo.am-ը:

«Երբ ապրում էի իմ երևանյան ուսանողական տարիները, բազմաթիվ տներ ու հասցեներ են փոխվել, սենյակներ, հարեւաններ, միջավայրեր: Ամեն ինչ գալիս ու գնում էր, բայց մի բան միշտ անփոփոխ մնաց՝ իմ սերը Երևանի հանդեպ։ Այդ սերը միշտ իմ տունն էր, նույնիսկ երբ իմ իրական տունը դեռ չունեի: Եվ ահա, կատարվեց իմ 16 տարվա երազանքը: Ես վերջապես ունեմ իմ սեփական անկյունն իմ ամենասիրելի քաղաքում՝ Երևանում»,- հայտնել է նա:

Երգչուհին խոստովանել է, որ ճանապարհը հեշտ չէր. փորձություններ ու սպասումներ են եղել: Նա համոզված է, որ  ամեն ինչ լինում է ճիշտ պահին. «Եվ թող այս տանը և բոլորի տներում միշտ լույս, սեր, և խաղաղություն լինի: Ժամանակն է այս տան պատերին տալ իմ շունչը. վերանորոգել, ձեւափոխել, դարձնել ավելի հարմարավետ ու տաքուկ, ինչպես ես եմ տեսնում ու զգում իմ սրտում»։