Բրեդ Փիթը երկար ժամանակ անց առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ

61-ամյա Բրեդ Փիթը Լոս Անջելեսում հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Փիթի ընկերոջ՝ Ջորջ Քլունիի նոր ֆիլմի՝ «Ջեյ Քելլի»-ի պրեմիերային։

Բրեդն ու Ինեսը կարմիր գորգով չեն անցել, բայց լուսանկարվել են պրեմիերայից հետո կայացած երեկույթին, որը տեղի է ունեցել Շատո Մարմոնում։ Դերասանը հագել էր կանաչ ջինս և վերնաշապիկ, իսկ 32-ամյա Ինես դե Ռամոնը՝ բեժ զգեստ և Chanel-ի պայուսակ։ Զույգը լուսանկարվել է 34-ամյա դերասանուհի Եվ Հյուսոնի և U2-ի վոկալիստ Բոնոյի դստեր հետ։

64-ամյա Ջորջ Քլունին և սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը և նրա ամուսինը՝ Ռենդե Գերբերը, նույնպես ներկա էին երեկույթին։ Ֆիլմի առաջատար դերասաններից մեկը՝ Ադամ Սենդլերը, կարմիր գորգով անցել է կնոջ՝ Ջեքիի և դուստրերի՝ Սեդիի ու Սանիի հետ։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը և Anita Ko զարդերի ապրանքանիշի փոխնախագահ Ինես դե Ռամոնը միասին են 2022 թվականից։