Լեգենդար երաժիշտ Ջոն Բոն Ջովիի ընտանիքը նշում է ուրախալի առիթ։ Նրա ավագ որդին՝ Ջեսսի Բոնջովին, առաջին անգամ հայր է դարձել։ Նա և իր կինը՝ հեռուստատեսային պրոդյուսեր Ջեսի Լայթը, դուստր են ունեցել։
Փոքրիկ աղջկան անվանակոչել են Բլեյր Լյուսի Բոն Ջովի։ Երջանիկ ծնողները նորածնի հուզիչ լուսանկար են հրապարակել Instagram-ում և գրել. «Բլեյր Լյուսի Բոն Ջովի։ Մեր քաղցրիկ աղջիկը ծնվել է, և մենք անսահման երջանիկ ենք։ Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ Բլեյր»։
Զույգն ամուսնացել է 2024 թվականի մայիսին՝ 2022 թվականի օգոստոսին նշանադրությունից հետո։ Ջեսի Լայթը հաջողակ հեռուստատեսային պրոդյուսեր է և երգչուհի Մայլի Սայրուսի մտերիմ ընկերուհին։
















