Հայտնի է դարձել աշխարհի ամենագեղեցիկ կինը

Դոկտոր Ջուլիան Դե Սիլվան ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե ով է համարվում ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»։ Ձեր կարծիքով, ո՞վ է արժանի այդ կոչմանը։

Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը գլխավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցանկը։ Դոկտոր Դե Սիլվայի խոսքով՝ Էմմա Սթոունը ցուցադրել է «ոսկե հարաբերակցության բոլոր տարրերի մեջ հետևողական կատարելություն»։ Հատկապես բարձր են գնահատվել նրա հոնքերը (94.2%), ծնոտի գիծը (97%) և շրթունքների համամասնությունները (95.6%)։ Դոկտոր Ջուլիանայի հետազոտության համաձայն՝ դերասանուհին ֆիզիկական կատարելության համար ստացել է 94.72%։ Զենդայան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով 94.37%։ Աստղը նույնպես գերազանց արդյունքներ է ցույց տվել. նրա շրթունքները ստացել են 99.5%, աչքերը՝ 97.3%, իսկ ճակատը՝ 98%։

Հետաքրքիր է նաև նրանք, ովքեր չեն զբաղեցրել առաջին տեղերը, բայց այնուամենայնիվ ընդգրկվել են լավագույն տասնյակում: Այս «ոսկե հարաբերակցության սիրելիների» թվում էին Ֆրիդա Պինտոն, Վանեսա Քիրբին, Ջեննա Օրտեգան (Ջեննա Օրտեգան ուներ բոլոր մասնակիցներից ամենագեղեցիկ ճակատը (99.6%), չնայած դեմքի ձևի համար հավաքել էր ընդամենը 88%), Օլիվիա Ռոդրիգոն, Մարգո Ռոբին, Այշվարիա Ռայ Բաչչանը, Թանգ Վեյը և Բիյոնսեն։

Իր ուսումնասիրության մեջ դոկտոր Ջուլիան Դե Սիլվան օգտագործել է համակարգչային դեմքի քարտեզագրում՝ հիմնված ոսկե հարաբերակցության սկզբունքների վրա, որը հին հույների կողմից մշակված մաթեմատիկական հավասարում է: Դոկտոր Դե Սիլվան նախկինում օգտագործել է ոսկե հարաբերակցությունը գեղեցկությունը գնահատելու համար: Անցյալ տարի նա նմանատիպ վարկանիշ է կազմել տղամարդկանց համար: Աարոն Թեյլոր-Ջոնսոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ 93.04% միավորով: