Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր որդին փոխել է իր կերպարը։ Վերջերս 17-ամյա Նոքս Լեոնին լուսանկարել են մուայ թայ պարապելիս, և լուսանկարներում երևում է, որ նա մազերը վարդագույն է ներկել իր բնական շիկահեր մազերից։
Նոքսը Ջոլիի և Փիթի միակ կենսաբանական որդին է։ Վերջերս նա ավելի շատ է հայտնվում հանրությանը, ինչը ստիպել է օգտատերերին նշել, որ նա մեծանում է՝ դառնալով իր հոր «քթից թռած պատկերը»։
Նախկին զույգի ավագ կենսաբանական դուստրը՝ 19-ամյա Շայլոն, էլ ավելի հայտնի է սոցիալական ցանցերում։ Սա նաև պայմանավորված է նրա արտաքինով։ Շատերը կարծում են, որ նա դառնում է մոր կրկնօրինակը, հատկապես կերպարանափոխությունից հետո։ Շայլոն վերջերս սկսել է ցուցադրել ավելի ու ավելի կանացի կերպարներ. նա երկարացրել է մազերը և ներկել դրանք շիկահեր, և մի պահ նույնիսկ կրկնօրինակել է Ջոլիի կերպարը «Լարա Քրոֆթ» ֆիլմից։ Չնայած նախկինում նա նախընտրում էր «տղայական» ոճը՝ կարճ սանրվածքով և մեծ չափսի հագուստով։


















