Քեյթ Միդլթոնը մասնակցել է Զինադադարի օրվա հիշատակի արարողությանը, որը հայտնի է նաև որպես Հիշատակի օր: Արարողությունը տեղի է ունեցել Ստաֆորդշիրի ազգային հիշատակի դենդրոպարկում, որտեղ Քեյթը, հակառակ արարողակարգի, որով պետք է ներկա լինի թագավորական ընտանիքի արյունակից անդամը, ներկայացնում էր թագը:
Ուելսի 43-ամյա արքայադուստրը հագել է Catherine Walker-ի սև վերարկու-զգեստ: Նա կերպարը լրացրել է Jane Taylor-ի լայնեզր գլխարկով, կարճ ձեռնոցներով և Gianvito Rossi-ի կրունկավոր կոշիկներով: Զարդերից Քեյթը ընտրել է ադամանդե և ռուբինե ականջօղեր, իռլանդական գվարդիայի կրծքազարդ և ավանդական կարմիր կակաչ:
Արարողության ընթացքում Միդլթոնը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ է դրել ձեռագիր գրությամբ: Այնուհետև նա հանդիպել և զրուցել է արարողությանը մասնակցած վետերանների հետ: Համացանցում գովաբանել են Քեյթի վարքագիծը միջոցառման ժամանակ և շնորհավորել նրան իր դեբյուտի կապակցությամբ. «Գեղեցիկ ապագա թագուհին»:






















