Բիանկա Ցենսորիի կրտսեր քույրը նկարահանվել է մերկ զգեստով

Բիանկա Ցենսորիի կրտսեր քույրը շարունակում է ընդօրինակել նրա «մերկ» կերպարները՝ կրկին լուսանկարվելով բացահայտ հանդերձանքով։

Իր Instagram-ում 21-ամյա Անջելինան տեսանյութ է հրապարակել, որտեղ նա լուսանկարվել է ամերիկյան Mirror Palais ապրանքանիշի զգեստով՝ կրծքի ժանյակավոր հատվածներով և թափանցիկ պանելներով։

Հիշեցնենք, որ Անջելինան նախկինում հրապարակավ աջակցել էր Բիանկային «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո։ Այնտեղ Քանյե Ուեսթի կինը կարմիր գորգով քայլել էր գրեթե մերկ (նա հագել էր թափանցիկ ցանցե զգեստ՝ առանց ներքնազգեստի), ինչը մեծ սկանդալ էր առաջացրել։