Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել: Այս տարվա մայիսին Փարիզի դատախազությունը չեղարկել էր ռեժիսորի դեմ հայցը, քանի որ բավարար ապացույցներ չէին ներկայացրել: Սակայն օրերս նրա փաստաբանը տեղեկացրել է, որ գործը կրկին բացվել է:
Հայցը ներկայացրել է դերասանուհի Սանդ Վան Ռոյը, ով նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Տաքսի 5» և «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմերում: Դերասանուհու պնդմամբ՝ ռեժիսորն իրեն 4 անգամ սեռական բռնության է ենթարկել և սպառնացել դուրս թողնել ֆիլմերի նկարահանումներից:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Ռոյը Լյուկի սիրուհին է, իսկ Բեսոնը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իրենք ունեն թեթև և միայն սեքսուալ հարաբերություններ:
Նշենք նաև, որ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքները ռեժիսորը հերքում է: