Քիմ Քարդաշյանը Երևանում նկարահանում է իր ռեալիթի շոուն

Քիմ և Քորթնի Քարդաշյանները շարունակում են իրենց երևանյան զբոսանքը։ Քույրերը դուրս գալով «Ալեքսանդր» հյուրանոցից՝ նստել են մեքենա և հեռացել։ Ի դեպ, հյուրանոցի բակում երկրպագուները մոտ 2 ժամ սպասել են նրանց։ Ռեալիթի շոուների հայազգի աստղը այս անգամ առանց երեխաների է եղել։ Երկրպագուներից մի քանիսին հաջողվել է լուսանկարվել Քիմի հետ, իսկ դրսում հավաքվածքներին նա ուղղակի ողջունել է և հեռացել։

Այս ընթացքում Քիմը Երևանում նկարահանում է նաև իր ռեալիթի շոուն, ինչի մասին երկրպագուները նախապես ծանուցվել են՝ այն նպատակով, որ տարածքում մնան միայն այն մարդիկ, ովքեր դեմ չեն հայտնվել աստղի կյանքը ներկայացնող շոուի կադրերում։