«Ջոկեր» ֆիլմը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ԱՄՆ-ում

Ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն ԱՄՆ-ում 93,5 մլն դոլար Է հավաքել վարձույթի առաջին հանգստյան օրերին:

Կինոնկարն կարողացել Է ռեկորդ սահմանել՝ առաջին հանգստյան օրերի արդյունքներով ամենաշահութաբերը դառնալով բոլոր այն ֆիլմերից, որոնք երբևիցե թողարկվել են այս ամսին: Մինչ սա ռեկորդը պատկանում էր Ռուբեն Ֆլյայշերի «Վենոմ» ֆիլմին, որտեղ գլխավոր դերը կատարել Էլ Թոմ Հարդին: Նրան հաջողվել Է վարձույթում 80 մլն դոլար հավաքել առաջին հանգստյան օրերին:

Ջոկերի մասին ժապավենը միջազգային վարձույթում հավաքել Է 140,5 մլն դոլար: Ըստ տվյալների, կինոնկարը ցուցադրվել Է աշխարհի 73 երկրի 22,5 հազար կինոթատրոններում:

Սեպտեմբերի 7-ին «Ջոկերը», որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Հոակին Ֆենիքսը, արժանացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակին, այս մասին հաղորդել Է ТАСС-ը: