Աշխարհահռչակ «Կուս» քառյակը առաջին անգամ համերգ կունենա Հայաստանում

Գերմանական «Կուս» լարային քառյակը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ Արամ խաչատրյանի համերգասրահում հոկտեմբերի 9-ին:

Քառյակի անդամները՝ Յանա Կուսը, Օլիվեր Ուայլը, Ուիլիամ Քոլմանը, Միքայել Հախնազարյանը քառորդ դար առաջ հիմնեցին այս խումբը, որը բացառիկ է իր տեսակով, որովհետև բոլորի համար հանրաճանաչ թեմաները ներկայացնում է յուրահատուկ մոտեցմամբ:

Նրանք պատմության մեջ առաջինն էին, որոնց Նիպոն երաժշտական հիմնադրամը փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները:
Այսօր «Կուս» քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին:
Նրանք ելույթ են ունենալու «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: