Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից

Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել Մոսկվայում գտնվող այն հիվանդանոցից, որտեղ դերասանուհին շաբաթներ առաջ վիրահատվել էր: Երկար ժամանակ է, ինչ Անաստասիան պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:
Վիրահատությունից հետո Անաստասիային միացրել էին արհեստական շնչառության սարքի, և հույսեր, որ դերասանուհին կապրի, գրեթե չկային: Սակայն պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ Անաստասիան ոչ միայն դուրս եկավ կոմայից, այլ նաև կարողացավ վերականգնել իր ուժերն ու դուրս գրվել հիվանդանոցից:

Իհարկե, վիրահատությամբ հիվանդության վտանգի 10 %-ն է կասեցվել, բայց Զավորոտնյուկը շարունակում է պայքարել: Դերասանուհու ընտանիքը հավատացրել է, որ մոտակա ժամանակներում հեռուստածրագրերից մեկի շրջանակներում դերասանուհին անձամբ կպատմի իր կյանքի այս շրջանի դժվարությունների մասին, սակայն հիմա Անաստասիան շատ թույլ է դրա համար:

Լրագրողների հետ զրույց էր ունեցել նրա դուստրն, ով հայտնել է իր վրդովմունքը՝ մեղադրելով լրագրողներին սուտ տեղեկատվություն տարածելու և իրենց ընտանիքին հանգիստ չթողնելու մեջ:
Իսկ Անաստասիայի բուժող բժշկի հավաստմամբ՝ դերասանուհու առղջական վիճակը կայունացել է, սակայն նման ախտորոշմամբ մարդկանց հազվադեպ է ստացվում փրկել: