Քյոլնում նշվել է Կոմիտասի 150-ամյակը

Հոկտեմբերի 7-ին Քյոլնի Սբ.Էնգելբերտ եկեղեցում նշվեց հանճարեղ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը։
Բազմաթիվ անվանի գործիչներ՝ թե՛ հայ և թե՛ գերմանացի, ներկա էին միջոցառմանը, որպեսզի ունկնդրեն մեծն Կոմիտասի ստեղծագործությունները։
Հիասքանչ ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացրեց մի քանի ամսվա պատմություն ունեցող տաղանդավոր երաժիշտներից բաղկացած «Լույս» գերմանա-հայկական նվագախումբը։
Համերգի իրականացման համար մեծ աջակցություն է ցուցաբերել Քյոլնի քաղաքապետի կինը՝ Հենրիետե Ռիկերը։
Ծրագրում, բացի Կոմիտասի հանրահայտ երգերից, ընդգրկված էին նաև Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, երգահան Արամ Սաթյանի ստեղծագործություններից, որոնք ունկնդիրների սրտերը լցրեցին սիրով, կարոտով, թախիծով, ափսոսանքով, և որոնց կատարումը հանդիսատեսը ընդունեց հոտնկայս ծափահարություններով։