Յուլիա Կովալչուկը՝ գեղեցիկ կազմվածքի և գեր կանանց մասին

Յուլիա Կովալչուկը շուտով կնշի իր 37-ամյակը։ Գեղեցկուհին ամենևին էլ չի բարդույթավորվում իր տարիքից և շարունակում է վայելել իր հազարավոր երկրպագուների սերն ու ուշադրությունը։
«Կանացի առանձնահատուկ ինքնավստահությունն ու կախարդանքը ամենևին էլ սանրվածքի, դեկոլտեի բացվածքի ու կրծքի չափսերի մեջ չէ, այլ հայացքի խորության ու շարժումների կանացիության, ինչը գալիս է միայն 30-ից հետո»,- ասել է Յուլյան ինստագրամայն իր էջում երկրպագուների հետ անկեղծ զրույցի ժամանակ։
Գեղեցկուհին վերջերս է դուստր ունեցել, սակայն նա կարճ ժամանակամիջոցում կարողացել է վերականգնել իր կազմվածքը, իսկ հիմա էլ պարբերաբար կիսվում է սեքսուալ լուսանկարներով ու խորհուրդներով՝ օգնելով երիտասարդ մայրիկներին նիհարել ու կարգի բերել կազվածքը։
Յուլիան կարծում է, որ գիրությունը թուլություն է, որովհետև միայն կամազուրկ ու թույլ մարդը կարող է չդիմադրել ու չկարողանալ հաղթահարել սննդի հանդեպ իր ունեցած կախվածությունը։
Սակայն նրա այդ խոսքերից հետո բոդիպոզիտիվիստները հեղեղել են աստղի ինստագրամայն էջը վիրավորանքներով՝ մեղադրելով նրան մարդկանց իրավունքները խախտելու և գեր մարդկանց վիրավորելու մեջ։ Յուլիան ոչ մի կերպ դեռ չի արձագանքել այս քննադատություններին։