«WCIT 2019»-ի բացման համերգին առանց Վահան Արծրունու արտոնության օգտագործվել է նրա երաժշտությունը

Երգահան Վահան Արծրունին WCIT 2019-ի բացման համերգից անմիջապես հետո իր ֆեյբուքյան էջում հայտարարել էր իր հեղինակային իրավունքների ոտնահարման մասին:
Երգահանի պնդմամբ՝ WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ արհեստական ինտելեկտի ստեղծված երաժշտության կատարումից առաջ հնչել է իր կողմից մշակված մաշտոցյան շարականի ձայնագրությունը:
Աղմուկից հետո «Մեցցո Պրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը պաշտոնապես ներողություն է խնդրել Վահան Արծրունուց` նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար: