Քարդաշյանները հանդիպել են ՀՀ նախագահի հետ

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում, այս մասին մենք տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան հրապարակման միջոցով:
Հիշեցնենք, որ Քիմը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի WCIT-2019 համաշխարհային համաժողովին:

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանել Հայաստան Քորթնիի և փոքրիկ երեխաների հետ:
Օրեր առաջ Էջմիածնում տեղի է ունեցել նրա 4 երեխաներին՝ Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի մկրտության արարողությունը: Մկրտության ժամանակ երեխաներին տրվել են հայկական անուններ. Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները:
Քիմի փոքրիկների կնքահայրը եղել է եկեղեցու սարկավագներից մեկը։