«127 ժամ». այս ֆիլմն ատում են բոլոր տուրիստական գործակալությունները

«127 ժամ» Ֆիլմը պատմություն է 2003 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցած իրական դեպքի մասին, երբ լեռնագնաց Արոն Ռալսթոնը, ում դերակատարը ֆիլմում հայտնի դերասան Ջեյմս Ֆրանկոն է, որոշում է մեկ օր անցկացնել Յուտա նահանգի Քանյոնլենդ ազգային զբոսայգում։
Այն բանից հետո, երբ Արոնի ձեռքը սեղմված մնում է ավելի քան 300 կիլոգրամանոց քարի և ժայռի արանքում, նա այդտեղ մնում է համարյա վեց օր։
Իր այս էքստրեմալ ճանապարհորդության մասին նա ոչ մեկին չէր ասել, այդ իսկ պատճառով մտերիմներն ու ընկերները, պարզապես, չգիտեին՝ որտեղ նրան փնտրել: Երբ ավարտվում է նրա ջրի և ուտելիքի պաշարը, նա ինքնուրույն, առանց որևէ ցավազրկմամբ կտրում է իր ձեռքը, ինչի շնորհիվ կարողանում է դուրս գալ կանյոնից և գտնել նիդերլանդացի զբոսաշրջիկների, ովքեր կանչում են շտապ օգնությոն:
Կինոթատրոնները լեփ-լեցուն էին. իրապատումը, իսկապես, դուր եկավ հանդիսատեսին:
Սակայն ֆիլմի պրեմիերայից հետո՝ առաջին 3 տարին, տուրիստական ընկերությունների հաճախորդների թվաքանակը պակասեց 75 %-ով: Հիմա տուրիստական ընկերություններում այդ ճգնաժամային պահն անցել է, սակայն հաճախորդները միևնույն է քիչ են:
Ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպությունները մասշտաբային հետազոտությունների արդյունքում պարզել են, որ տուրիստական ընկերությունները մեղադրում են ամեն ինչում Արոն Ռալսթոնին, ով պատմեց աշխարհին այդ դաժան պատմությունը: