Ո՞վ է Քայլի Ջենների նոր սիրեցյալը

Շշուկներ են պտտվում, որ Քայլի Ջենները սկսել է հանդիպել ռեփ երաժիշտ Tyga-ի հետ: Նրանց հաճախ են տեսնում միասին աստղային հավաքույթների ժամանակ:
Որոշ ժամանակ առաջ Քայլի Ջենների և ռեփ երաժիշտ Թրևիս Սքոթի բաժանումը բամաբսանքների ալիք բարձրացրեց: Միլիոնավոր մարդիկ քննարկում էին, թե ինչը կարող էր լինել սիրահար զույգի բաժանության պատճառը:
Ոչ՛ Քայլին, ոչ՛ Թրևիսը լրագրողների հետ զրույցներ չեն ունեցել և ոչ մի կերպ չեն ցանկանում բացահայտել իրենց կոնֆլիկտի պատճառները:
Շատ երկրպագուներ հույս ունեին, որ սիրահարները շուտով կմիավորվեն հանուն իրենց փոքրիկ դստեր:
Սակայն Քայլին վերջին ժամանակներում հաճախ է հանդիպում Tyga-ի հետ, ով նույնպես համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը:
Քայլին և Tyga-ն իրենց ինստագրամյան էջերում կիսվել են նոր գնումներով. զույգերը գնել են երկու թանկարժեք ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժե 3 միլիոն դոլար: