Օլգա Բուզովայի նոր առանձնատունն ասես դրախտավայր լինի (լուսանկարներ)

Հեռուստաաստղ Օլգա Բուզովային երկար տարիներ ճանաչում էին որպես ռեալիթի-շոուների մասնակից: Գեղեցկուհին մշտապես հայտնվում էր սկանդալների կենտրոնում: Սակայն մեծ ճանաչում նա ձեռք բերեց միայն իր տեսահոլովակից հետո:
Այսօր Բուզովան ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից է, նա մենահամերգներ է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Բուզովան իր հայտնիության համար նաև պարտական է նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիստ Տարասովին: Տարասովի դավաճանությունն ու իրենց ամուսնալուծությունը քննարկվում էր ռուսական հեռուստատեսության գրեթե բոլոր հեռուստածրագրերում:
Լրագրողների հետ զրույցում Օլգան կիսվել է, որ երազում է իր անունը տեսնել Forbes-ի առաջատար հորիզոնականներում: Այսօր Օլգան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից ու հաղորդավարներից է: Իսկ յուրաքանչյուր մենահամերգից Բուզովան կարողանում է աշխատել հազարավոր դոլարներ:
Լրագրողներին պարզ է դարձել, որ գեղեցկուհին Բալիում ձեռք է բերել նոր ամառանոց, որն ասես դրախտավայր լինի: Այն համարվում է հանգստյան գոտում ամենաթանկարժեք առանձնատներից մեկը:
Հայտնի է նաև, որ տարիներ առաջ Ջենիֆեր Լոպեսն այստեղ է նկարահանել իր տեսահոլովակներից մեկը:
Ձեզ  ենք ներկայացնում Օլգա Բուզովայի շքեղ առանձնատունը, որը հիացնում է իր դիզայնով ու ճոխությամբ: