Հայտնի են այս տարվա վատագույն ֆիլմերը

Ամերիկյան Variety ամսագիրը ներկայացրել է 2017-ի ամենահաջող և անհաջող ֆիլմերի ցուցակը:
2017-ի վատագույն ֆիլմերն են՝ «Արթուր թագավորի սուրը» (King Arthur: Legend of the Sword), ֆիլմի հասույթը կազմել է 148 միլիոն դոլար, սակայն ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 175 միլիոն դոլար, «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» (Valerian and the City of a Thousand Planets),  ֆիլմի հասույթը կազմել է 225 միլիոն դոլար, սակայն ֆիլմի ստեղծման համար ծախսվել է՝ 180 միլիոն դոլար):
«Արթուր թագավորի սուրը»  ֆիլմի սյուժեն ծանոթ է գրեթե բոլորին․երիտասարդ Արթուրը, որի դերը կատարում է Չառլի Հաննեմը, փողոցային ավազակախումբ է գլխավորում և չի էլ կասկածում իր իրական առաքելության մասին, մինչև նրա ձեռքերում հայտնվում է Էքսկալիբուր սուրը։
Այդ պահից սկսած՝ գլխավոր հերոսի կյանքը փոխվում է. նա հանդիպում է իր սիրուն և համախմբում մարդկանց՝ իր ծնողներին սպանած և գահին տիրացած բռնակալ Ուորթիգերնին (դերը կատարում է Ջուդ Լոուն) տապալելու համար։
Ֆիլմի տապալման ողջ պատճառն այն էր, որ հանդիսատեսը, պարզապես, չըդունեց այն։ Դերասանները համապատասխան չէին այն հզոր կերպարներին, որոնց դերը պետք է կատարեին։
Ռեժիսորական նոր մոտեցումները ոչ միայն չգնահատվեցին, այլ նաև կինոգետների կողմից որակվեցին որպես մասնագիտական անգրագիտություն։

«Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմը, որը պետք է դառնար ֆանտսատիկա ժանրի լավագույն նվաճումներից մեկը, սասրափելի քննադատությունների արժանացավ։ Համակարգչային գրաֆիկան այնքան էր խեղդել սյուժեն, որ այն վերածվել էր գեղեցիկ նկարներով պարզունակ պատմության: