ԱՄՆ-ում տեղի կունենա Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ստեղծագործական անձնակազմը: Այն կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին:
«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան եղել է սեպտեմբերի 7-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Փառատոնում այս աշխատանքը զբաղեցրել է 2-րդ տեղը: Նախատեսվո՞ւմ է արդյոք դրա ցուցադրությունը Հայաստանում, թե՞ ոչ, հեղինակները դեռ չեն հայտնում:
Ֆիլմը պատմում է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին: Գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը, ով նաև գրել է երաժշտությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը, ինչպես նաև Սուրեն Համբարձումյանը: