Նիկոլ Փաշինյանը նկարահանվում է Տիգրան Մանսուրյանի երգի տեսահոլովակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարահանվում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող տեսահոլովակում: Նկարահանման աշխատանքները այսօրվանից սկսվել են:

Այս ստեղծագործությունը մաեստրոն գրել է Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» երգի տեսահոլովակը նկարահանվում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կողմից: Նկարահանումներին մասնակցում են ավելի քան 300 երաժիշտ կատարողներ: