Սելֆի շնաձկան հետ. ինչի են պատրաստ բլոգերները հանուն հայտնիության

Բրիտանիայում հայտնի բլոգեր Մարկը օվկիանոսում սելֆի է արել շնաձկան հետ:
Բլոգերի պնդմամբ՝ նա սոցկայքերում ցանկանում էր շատ հավանումներ հավաքել, սակայն կա նաև մեկ այլ պատճառ. Շնաձկան հետ հանդիպմանը Մարկը պատրաստվել է 4 տարի: Բլոգերը դեռ մանկուց սիրել է այս ձկներին և համոզված էր, որ նրանք, իրականում, այդքան սարսափազդու և անսիրտ չեն:

Իր փորձով մարկը ցանկանում էր ցույց տալ, որ շնաձկները հարձակվում են մադրկանց վրա՝ վախենալով, որ մարդիկ կարող են իրենց վնասել: Մարկը խորասուզվելով 14 մետր՝ իր լողազգեստին ամրացված մկրատով կտրել է ձեռքը և սպասել, թե երբ կգա շնաձուկն իր հետևից:

Սակայն նա իրականում այնքան անվախ չէ, որքան նկարում է թվում: Իրականում, Մարկը գտնվում է ապակե վանդակի մեջ, որը լուսանկարում չի երևում: Ահա, թե ինչու է նա այդքան հանգիստ և ժպիտով:
Սակայն նրա փորձը ձախողվել է: Զգալով արյան հոտը՝ շնաձուկը շտապել է հարձակվել Մարկի վրա:
Բլոգերին փրկել է միայն ապակե վանդակը: Նա փորձից հետո համոզվել է, որ շնաձկներն այդքան էլ բարի ու խաղաղասեր ձկներ չեն: