Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը կտրուկ վատացել է

Անաստասիա Զավորոտնյուկին օրեր առաջ դուրս էին գրել հիվանդանոցից։
Դերասանուհին տանն էր, ընտանիքի անդամների հետ և անգամ շշուկներ էին պտտվում, որ Անաստասիան կխոսի լրագրողների հետ և կպատմի իր ինքնազգացողության մասին։ Սակայն երկրպագուները շտապեցին ուրախանալու հարցում։
Դերասանուհու առողջակա վիճակը կտրուկ վատացել է․ արդեն 3 օր է, ինչ Անաստասիան ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, նրան բոլոր պրոցեդուրաներին տանում են հատուկ սայլակով։
Դերասանուհին անկողնային վիճակում է, չի խոսում և չի աձագանքում մտերիմների խոսքերին։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց․ այժմ բժշկական կենտրոնի բուժաշխատողները փորձում են թույլ չտալ, որպեսզի Զավորոտնյուն ընկնի կոմայի մեջ, ինչը նման վիճակում բավականին հավանական է։
Հիշեցնենք, որ դերասանուհին գլխուղեղի քաղցկեղ ունի։
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր էր պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ  կարող էր լինել քաղցկեղի առաջացման պատճառը: