Նրան հեռացրել են «Միսս Ֆրանսիա» մրցույթից փիրսինգ ունենալու պատճառով

Չնայած որ ժամանակակից նորաձևությունը փորձում է համապատասխանել մեր օրերի թելադրած ստանդարտներին՝ սկսելով հնարավորություն տալ գեր, կաճահասակ, մաշկային և այլ առանձնահատկություններով մարդկանց, երբեմն այն վերադառնում է իր կոնսերվատիվ գաղափարներին ու ծայրահեղական մոտեցում է ցուցաբերում մոդելների նկատմմաբ։
24-ամյա Ամանդին Բիլուն հաղթանակ է տարել տարածաշրջանային մրցույթում և դարձել Օվերն շրջանի ամենագեղեցիկ կինը, նա ամունացած չէ, երեխաներ չունի, չունի դաջվածքներ ու չի դիմել ոչ մի պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության, սակայն սեպտեմբերին մոդելը պաշտոնական նամակ է ստացել, որում հայտնել են «Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակցությունից նրրան հեռացնելու մասին։

«Միսս Ֆրանսիա» մրցույթի կազմակերպիչների պնդմամբ՝ խնդիրը նրա փիրսինգի մեձ է։
Աղջկա լուսանկարներում սկզբից չեն երևացել ականջի փիսրինգները, սակայն հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի անդամները տեսնելով դրանք՝ որոշել են հանել աղջկան մասնակցությունից։
Բիլուն արդեն դատական հայց է ներկայացրել կազմակերպիչների դեմ և հաղթանակի դեպքում հանձնաժողովի ողջ անդամները կարող են զրկվել իրենց պաշտոնից։