Ամերիկյան «Peacock» սթրիմինգային ծառայությունը հաստատել է «Ֆորսաժ» («Fast & Furious») կինոֆրանշիզայի հիման վրա իր առաջին սերիալի ստեղծման նախագիծը։ Սերիալի ստեղծողները կլինեն Մայք Դենիելսոնը և Վուլֆ Քոուլմանը։ Ֆիլմաշարի գլխավոր դերակատարներից՝ Վին Դիզելը նախագծի մասին հայտնել էր դեռևս մայիսին: Այս մասին գրում է Radar-ը:
«Ինչպես բոլորդ գիտեք, մենք շատ ենք գնահատում այս ֆիլմերը, բայց վերջին տասնամյակի ընթացքում հասկացել ենք, որ երկրպագուներն ավելին են ցանկանում․ նրանք ուզում են, որ մենք ավելի մանրամասն ներկայացնենք հայտնի կերպարներին և նրանց պատմությունները», – նշել է Դիզելը։ Սերիալի պրեմիերան նախատեսվում է 2028 թվականին։
Նշվում է, որ «Ֆորսաժը» Universal կինոստուդիայի ամենաերկարակյաց և եկամտաբեր ֆրանշիզան է։ Ֆիլմաշարի ընդհանուր համաշխարհային կինովարձույթը կազմել է 7,3 միլիարդ դոլար։















