Դերասանուհի Օլիվիա Ուայլդը կարող է ռեկորդ սահմանել

Ամերիկացի դերասանուհի Օլիվիա Ուայլդը կարող է «Օսկար» մրցանակաբաշխությունում ռեկորդ սահմանել։ Այս մասին հաղորդում է Variety-ն։

Նա կարող է դառնալ առաջին կինը, որը նույն ֆիլմի համար «Օսկարի» է առաջադրվել և՛ ռեժիսուրայի, և՛ դերասանական աշխատանքի համար։ Խոսքը «Հրավեր» ֆիլմի մասին է՝ նրա երրորդ ռեժիսորական աշխատանքը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Օսկար» մրցանակաբաշխության պատմության ընթացքում տղամարդ ռեժիսորները ստացել են «Օսկար» իրենց ֆիլմերում խաղացած դերերի համար, որոնցից ութը առաջադրվել են և՛ ռեժիսուրայի, և՛ դերասանական խաղի համար։ Ոչ մի կին դեռևս չի արժանացել դրանցից որևէ մեկին։

«Հրավեր»-ը իսպանացի ռեժիսոր Սեսկ Գեյի 2020 թվականի «Վերև» ֆիլմի անգլերեն տարբերակն է։ Ֆիլմում Ջոն (Սեթ Ռոգեն) և Անժելան (Ուայլդ) իրենց վերևի հարկի հարևաններին հրավիրում են ընթրիքի։ Հրավերի արդյունքը զարմացնում է բոլորին։

Աղբյուրը`Panorama.am