Կնոջ կողմից լքված Դուբայի կառավարիչը ստիպված ամուսնացրել է դստերը

Արդեն երկար ժամանակ է լրատվամիջոցները բուռն քննարկում են՝ ինչու է արքայադուստր Հայան, վերցնելով իր երկու անչափահաս երեխաներին և 40 միլիոն դոլար, փախել Դուբայի կառավարչից՝ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումից ու փորձում ամուսնալուծվել:
The Daily Mail-ի հետաքննող լրագրողների շնորհիվ պարզվեց, որ տարիներ առաջ 70-ամյա Մուհամեդ Ռաշիդից փորձել են փախչել նաև նրա երկու դուստրերը ՝ Շամսան և Լատիֆան:
Սակայն շեյխի դուստրերից մեկը՝ Մարիամը, հոր հետ իդեալական հարաբերություններ ուներ և չնայած այդ բոլոր տհաճ դեպքերին՝ նա շարունակեց մնալ հոր կողքին ու աջակցել նրան:
Շեյխն օրերս ստիպված ամուսնացրել է դստերը: Դուբայի կառավարիչը դեռ տարիներ առաջ դստեր համար այլ ամուսին էր գտել, սակայն վախենալով կորցնել դստեր սերն ու վստահությունը՝ նա թույլ տվեց Մարիամին ամուսնանալ իր սիրելի տղամարդու հետ, ով նույնպես անվանի տոհմից է, սակայն ունեցվածքով և հասարակության մեջ ունեցած դիրքով զիջում է Դուբայի կառավարչին: