Ջորջ Քլունիի դավաճանությունը վերջնականապես կոտրել է Ամալ Քլունիին

Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ Ամալ Քլունիի հարաբերությունները երկար ժամանակ է, ինչ լարված են։ Աստղային զույգի ընկերը պատմել է, թե ինչն է դրա պատճառը։
Դեռ 2018 թվականին հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկի երկրպագուներն անհանգստացել էին, որովհետև շատերին թվում էր, որ աստղային զույգը մոտ է ամուսնալուծությանը։ Այդ ժամանակ պարզվեց, որ դերասանն արդեն մեկ ամսից ավելի չի տեսել իր մեկուկես տարեկան երկվորյակներին՝ Ալեքսանդրին և Էլլային։
Radaronline-ը հայտնում էր, որ Ամալ Ալամուդինը ամուսնու բնակարանից տեղափոխվել է Իտալիայում գտնվող իր առանձնատուն։ նա երեխաներին իր հետ էր տալիս եւ հորը նրանց մոտ չի թողնում։

Ջորջ Քլունիի գործընկերները պնդում են, որ գովազդային հոլովակներից մեկի նկարահանման ժամանակ դերասանը սկսել է սիրաշահել դերասանուհի Բրի Լարսոնին, ով ոչ միայն գայթակղվել է սեքսուալ դերասանով, այլ նաև լքել է իր սիրեցյալին՝ Ալեքս Գրինվալդին, որպեսզի կարողանա լինեմ Ջորջի հետ։
Արդեն երկար ժամանակ է, ինչ նրանց սիրավեպը շարունակվում է, և դրա մասին Ամալը գիտի դեռ շատ վաղուց։ Պապարացիները լուսանկարել են Ամալ Քլունիին, ով  ամուսնության 5-ամյակի օրը դուրս է եկել ռեստորանից հուզված և տխուր։ Ընկերների պնդմամբ՝ հենց այդ օրն է Ամալն իմացել ամուսնու դավաճանության մասին։

Իհարկե, Ջորջը երբեք էլ օրինակելի ամուսին չի եղել․ դեռ տարիներ առաջ՝ ամուսնությունից նըդամնեը շաբաթներ անց, պապարացիները լուսանկարել էին Քլունիին ինչ-որ շիկահերի հետ համբուրվելիս։
Լրագրողների հետ զրույցում դերասանները հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել եղելությունը։