Անջելինա Ջոլին առաջին անգամ ցուցադրել է շքեղ առանձնատունը

Համացանցում մի տեսահոլովակ է տարածվել, որում Անջելինա Ջոլին ցուցադրում է իր շքեղ առանձնատունը, որտեղ ապրում են իր երեխաներն ու բոլոր կենդանիները:

Առանձնատունը գտնվում է Լոս Անջելոսում։ Այն ունի մեծ լողավազան, որտեղ երեկոյան կարելի է հանգստանալ կամ լողալ։ Սակայն տեսանյութից երևում է, որ դերասանուհին դրա ժամանակը չունի։ Հոլովակում երևում է, թե ինչպես է Ջոլին շատ արագ գալիս տուն ու պատրաստվում Մալիֆիսենտա ֆիլմի պրիմերիային: Երկրպագուներից շատերը նկատել են, թե որքան շատ կենդանի ունի դերսանաուհին սկսած նապաստակից, շներից և վերջացրած իգուանայից:

Պրիմերիային պատրաստվում էր ոչ միայն դերասանուհին, այլ նաև նրա երեխաները, ովքեր հատուկ հագուստ էին կրում: Ջոլիին օգնել են ոճաբաններն ու դիմահարդարները, ովքեր միշտ աշխատել են նրա հետ: