Այս մոդելներին ստեղծել են համակարգչային գրաֆիկայի միջոցով

Տեխնոլոգիաները գնալով զարգանում են և այսօր համակարգչային գրաֆիկան հնարավորություն է տալիս անգամ կրկնօրինակել մարդկանց՝ ստեղծելով նրանց կատարելագործված տարբերակը:
Մի շարք լուսանկարիչներ դադարել են համագործակցել մոդելների հետ. չէ՞ որ նրանք կամակոր են, անադադար տանջվում են մարզասրահներում, որպեսզի պահպանեն անթերի կազմվածքը, և նրանց պետք է վճարել աստղաբաշխական հոնորարներ:

Հիմա լուսանկարիչները կարողանում են ստեղծել իրենց ցանկացած մոդելին, ով համապատասխանում է գովազդներին, տեսահոլովակներին, ֆոտոշարքերին և ամենակարևորը՝ իր տեսքով չի տարբերվում իրական մարդուց:
Այսօր վիրտուալ մոդելների  միջև իրական մրցակցություն է սկսվել: Գիտնականների հավաստմամբ՝ մոտ ապագայում գովազդների և նորաձևության ցուցադրությւոնների ժամանակ կներկայանան միայն վիրտուալ մոդելներ:
Արդեն 5 տարի է, ինչ աշխարհահռչակ Gucci բրենդը աշխատանքներ է տանում իր վիրտուալ մոդելի վրա, որին կներկայացնի 2020 թվականի հուլիսին:
Իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում այն վիրտուալ մոդելներին, ովքեր սիրվել են միլիոնավոր մարդկանց կողմից և հազարավոր դոլարներ են կարողանում աշխատել գովազդելով անվանի բազմաթիվ  բրենդների հագուստներ: