Վանաձորում փորձարկել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները

Վանաձորում փորձարկվել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ներկայացրել տեսանյութ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այն էֆեկտը, որը ստացվել է Գյումրիում, ստանալու են նաև Վանաձորում:

«Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը: Այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»,- նշել է վարչապետը Փաշինյանը: