Զոյի Քրավիցը Կատու-կնոջ դեր Է խաղալու Բեթմենի մասին նոր ֆիլմում

Ամերիկացի դերասանուհի Զոյի Քրավիցը հաստատվել Է Կատու-կնոջ դերում, որին նա մարմնավորելու Է Բեթմենի մասին նոր ֆիլմում: Այդ մասին գրել Է Deadline-ը:

Գերհերոսի մասին կինոնկարի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմը նկարահանելու Է Մեթ Ռիվզը («Մոնստրո», «Կապիկների մոլորակը. հեղափոխություն): Գլխավոր դերը կկատարի Ռոբերտ Փաթինսոնը: Չարագործին մարմնավորելու Է Ջոնա Հիլը, սակայն չի նշվում, թե հատկապես ինչ հերոս Է դա լինելու: Տարբեր տարիների Կին-կատվի դերակատարներ են եղել Էնն Հեթուեյը, Հոլլի Բերրին և Միշել Փֆայֆերը:

Ավելի վաղ Զոյի Քրավիցը Կատու-կնոջը հնչյունավորել Է «Լեգո Ֆիլմ. Բեթմեն» մուլտֆիլմում: Դերասանուհին հայտնի Է «Խելահեղ Մաքսը. Ցասման ճանապարհ» ֆիլմով և «Մեծ փոքր սուտը» սերիալով: Նա նաև խաղացել Է «Դիվերգենտ» շարքի կինոնկարներում, այս մասին փոխանցել Է TACC գործակալությունը: