«Սա համահայկական կինոպրոյեկտ է». շուտով մեծ էկրաններին կբարձրանա «Վերադարձ» Ֆիլմը

Գալիք 2020-ին մեծ էկրաններին կբարձրանա «Վերադարձ» Ֆիլմը, որն ասես անկեղծ զրույց է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված ու կայացած հայորդիների հետ, մտերմիկ կոչ հայրենիքի ձայնին ականջալուր լինելու: ֆիլմի ստեղծման նպատակը հանրության լայն շրջանակների համար արժևորել ու գնահատական տալ այն մարդկանց, ովքեր երկրի պաշտպանության հարցում ներդնում են հենց իրենց՝ դառնալով փայլուն օրինակ ու դաս մյուս հայորդիների համար:

«Սա բառիս բուն իմաստով համահայկական կինոպրոյեկտ է, քանի որ գլխավոր հերոսները սփյուռքահայեր են, բարձացված թեմաները արդիական».- ShowBiz-ի հետ զրույցում ասում է ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանը:
Պատերազմը չարիք է յուրաքանչյուր կողմի համար՝ անկախ ազգությունից, իսկ պատերազմում տարած հաղթանակը չի կարող վերադարձնել կորցրած կյանքերը: Այս գաղափարները վերջին ժամանակներում բավականին շատ են քննարկվում արվեստում, և ֆիլմարտադրությունը բացառություն չէ: Նման սցենարով ֆիլմերն ավելի պահանջված են հայ կինոսերների կողմից:

«Ֆիլմի առանցքում սփյուռքում ապրող երկու հայ ընտանիքների դրամատիկ պատմություն է: Ճակատագրի կամոք հայորդին, ով ծառայում է կիպրոսյան բանակի զինված ուժերում փրկում է Իսլամական պետության գրոհայինների ձեռքին հայտնված հայ ընտանիքին»,- պատմում է Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմի ռեժիսորն Արման Գևորգյանն է, ով վերջին տարիներին աշխատել է ռուսաստանյան խոշոր կինոարտադրողների հետ: Մի քանի գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր է նկարահանել, որոնք արժանացել բարձր գնահատակաների: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է, ով և նախաձեռնել է ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմը մասամբ հիմնված է լինելու իրական պատմության վրա: Ֆիլմի գլխավոր դերակատարը առայժմ մեր հանրությանը ոչ այդքան հայտնի Յուրի Մելիքովն է, ով մեծ ճանաչում ունի Հունաստանում և Կիպրոսում:
Յուրին ծնվել և մեծացել է Կիպրոսում: Մասնակցել է հունական VOICE-ին, հասել մինչև երզրափակիչ փուլ: Այնուհետեև մասնակցել է նաև ռուսական VOICE-ին և հասել մինչև կիսաեզրափակիչ: Ծառայել է կիպորսական սահմանապահ զորքերում և կերպարի մեջ մտնելու համար նրանից մեծ ջանք չպահանջվեց:

«Սա դրամա է, որտեղ միախառնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները:
Ֆիլմի հայրենասիրական գաղափարը ոգեշնչել է ոչ միայն ինձ՝ որպես սցենարի հեղինակի, այլև ողջ ստեղծագործական կազմին: Մասնավորապես՝ գլխավոր պրոդյուսեր Ալեքս Լիթմանի և ռեժիսոր Արման Գևորգյանի հետ մանրամասն խորացել ենք նյութի մեջ, փորձել ստեղծել աշխատանք, որը կոգևորի հանդիսատեսին»,- նշում է Հարություն Ղուկասյանը:

«Վերադարձ» Ֆիլմը բավականին հզոր և արհեստավարժ դերասանական կազմ ունի ՝ Ալեքսանդր Խաչատրյան, Սարգիս Գրիգորյան, Դիանա Մալենկո, Լուիզա Ղամբարյան, Արմեն Մարգարյան, Արսեն Լևոնյան և այլոք:
Ունենք նաև դերասաններ Կիպրոսից:
«Վերադարձ» Ֆիլմի պրեմերիան կլինի հաջորդ տարվա փետրվարին:
Ձեզ ենք ներկայացնում բացառիկ լուսանկարներ նկարահանման հրապարակից:

 

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի